637, 639

637.

ա)Iարկղում-26 տուփ

II-30 տուփ

I-8կգ < II-ից

Յուրաք. արկղում-?

Լուծում. 30-26=4  8:4=2  2×26=52   2×30=60

Պատ. 52կգ, 60կգ

 

բ. 24մ. համար 1600դր. >  16 մ.

Վճարեցին-?

Լուծում. 24-16=8

1600:8=200

24×200=4800

16×200=3200

Պատ. 4800դր, 3200դրամ

 

638.

նուռ+խնձոր=300գ     նուռ+տանձ=350գ     տանձ+խնձոր=250գ

 

639.

600×6=3600:90=40+40=80×5=400:40=10

800×5=4000:40=100×12=1200:60=20:4=5

4200:7=600×4=2400:80=30+60=90:10=9

 

 

Տարօրինակ հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
— Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
— Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:
— Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
— Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
— Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատաս­խանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա  նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտ­նագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛ր:  Թոթվել-թափ տալ թոթափել թափահարել, զանազան-մեկը մյուսից տարբեր իրար ոչ նման, խրճիթ-հողածածկ կտուրով գյուղական հասարակ փոքրիկ տուն հյուղ:
  2. Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս: Որովհետև նա ուզում էր շատ բան իմանալ:
  3. Քեզ համար ի՞նչն է ձանձրալի: Ինձ համար ձանձրալի է, որ ես տանը երկար եմ մնում:
  4. Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:

ա. — Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:-որովհետև դրակով սեղանը հարմար է:

բ. — Ինչո՞ւ ձուկը պոչ ունի:-որովհետև երբ ձուկը պոչ չունենա կսատկի: 

գ. Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:-որովհետև կատուն երբ բեղեր չունենար իրեն ձանձրալի կլիներ:

դ. — Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում:-որովհետև ամպերը կենդանի չեն:

ե. — Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:-որովհետև երբ ծերանում ես մորուք ես ունենում:

  1. Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր: Հարցասիրություն-հարց-սեր, հարցատեր, հարցագիրք, հարցադրել- թթվասեր, սիրառատ, սիրափունջ, սիրաշունչ: Պա­տառաքաղ-պատառ-քաղ, լեղապատառ, պատառաձև-քաղհան:  Տեղափոխվել-տեղ-փոխվել, տեղադրել, տեղահանել-փոխարինել, փոխաբերական: Նամականիշներ-նամակ-նիշ, նամակագիր, նամաբեր-թվանիշ, բարձրանիշ: Հայտ­նագործություն-հայտ-գործ, հայտագիր, նորահայտ-գործարար, գործազուրկ: Թարսերես-թարս-երես, պարզերես:
  2. Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող ածականները:  Զանազան, սովորական, թարս, նոր-նոր, աստիճանաբար, զարմանալի, ճիշտ, երկար, վատ:
  3.  Գտի՛ր գոյականները, նրանց հատկանիշներ՝ ածականներ ավելացրու:  Չարաճճի տղա, հետաքրքիր հարցեր, երկաթյա դարակներ, շականակագույն սեղան, խելացի մարդիկ, երկնագույն աչքեր, ապակե սպասք, սուր դանակ, փոքրիկ պա­տառաքաղ,  փարթամ պոչ, փշոտ ձուկ, խորամանկ կատու, ալիքաձև ամպեր, երկար նամակ,  քառակուսի տետր, վախեցնող ստվեր, բարձր բարդի, սառը գարեջուր:

 

Why Brother Rabbit and Brother Fox are not friends

Անծանոթ բառեր

other many animals – ուրիշ շատ կենդանիներ

plant corn- հացահատիկ ցանել

work hard-շատ աշխատել

Suddenly -հանկարծ

bucket- դույլ

go down- ներքև իջնել

go up-բարձրանալ վերև

well-լավ նաև՝ well -ջրհոր

 

վարժ. 9 էջ 63 կարդալ նախադասությունները և գրել ճիշտ է՞ /true/, թե սխալ /false/ 

1)Brother Rabbit is lazy-true

2)Brother Rabbit is not a good friend-true

3)Brother Rabbit is fine-false

4)Brother Rabbit suddenly sees a house-false

5)Brother Rabbit is not clever-true

6)Brother Rabbit knows how to get out of the well-false

Հետևյալ բառերով կազմել նախադասություններ՝ work hard, bucket, many animals

My teacher likes work hard.

My friends and I goes to the forest and collected many strawberry in the bucket.

There are many animals in the zoo.